Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Գերչակի յուղը կօգնի ազատվել առողջական 25 խնդրից. tert.am

Գերչակի յուղը կօգնի ազատվել առողջական 25 խնդրից. tert.am

Գերչակի յուղը (касторовое масло) շատ էժան ու հասանելի միջոց է, սակայն շատերը չգիտեն, թե ինչ դրական ազդեցություն կարող է այն ունենալ մարդու օրգանիզմի վրա: Այս բնական միջոցն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ և այլընտրանքային բժշկության մեջ հաճախ օգտագործվում է տարբեր հիվանդությունների բուժման համար:

Բժիշկ Ուիլիամ Մակ-Գրեյը խորհուրդ է տալիս գերչակի յուղն օգտագործել հետևյալ 25 առողջական խնդրի դեպքում:


1. Ալերգիաներից կարելի է ազատվել՝ ամեն առավոտ 5 կաթիլ գերչակի յուղ օգտագործելով:

2. Վերքերը, կտրվածքներն ու կապտուկները շատ ավելի շուտ կապաքինվեն՝ գերչակի յուղ քսելու դեպքում:

3.  Հղիության վերջին ամիսների ձգվածքներից խուսափելու համար հարկավոր է մերսել ձգված մաշկը գերչակի յուղով:

 

4. Դաստակների վնասվածքների ապաքինումն արագացնելու համար կարելի է ամբողջ գիշեր գերչակի յուղով կոմպրեսներ դնել:

5. Ալերգիաների դեպքում կարելի է նաև ամեն գիշեր կոպերին գերչկի յուղ քսել:

6. Բացի այդ, շատերը պնդում են, որ քնելուց առաջ աչքերին գերչակի յուղ կաթեցնելով կարելի է բուժել կատարակտը:

7. Գերչակի յուղի և կերակրի սոդայի խառնուրդի օգնությամբ կարելի է սպիտակեցնել շագանակագույն հետքերը:

8. Գոտկատեղին գերչակի յուղ քսելը կօգնի մեղմացնել ցավը:

9. Գերչակի յուղի և կերակրի սոդայի խառնուրդը նաև կարելի է կոմպրեսի տեսքով դնել որովայնին՝ քրոնիկ փորլուծությունից ազատվելու համար:

10. Ձայնալարերի վրայի հանգույցներից և ձայնի մշտական խռպոտությունից ազատվելու համար հարկավոր է ամեն օր պարանոցին կոմպրես դնել:

11. Ականջներում լսվող աղմուկից ազատվելու համար հարկավոր է քնելուց առաջ 6-8 կաթիլ գերչակի յուղ կաթեցնել յուրաքանչյուր ականջին:

12. Ապացուցվել է, որ այս յուղը նաև շատ արդյունավետ միջոց է քաղցկեղի դեմ:

13. Գորտնուկներից ազատվելու համար հարկավոր է 4 շաբաթ շարունակ գորտնուկներին գերչակի յուղ քսել:

14. Գերչակի յուղով մերսումը կօգնի ազատվել ոտնաթաթերի կրային նստվածքներից:

15. Գերչակի յուղն օգնում է բուժել խռմփոցը: Բուժման կուրսը տևում է երկու շաբաթ:

16. Գերչակի յուղն արդյունավետ կերպով բուժում է էպիթելային պոչուկի կիստան:

17. Գերչակի յուղն արագացնում է մեղվի խայթոցի ապաքինումը:

18. Վարսերը լվանալուց 20 րոպե առաջ կարելի է մերսել գլուխը գերչակի յուղով: Նման մերսումը խթանում է մազերի աճը:

19. Բժիշները նկատել են, որ գերչակի յուղը նպաստում է հեպատիտի արագ բուժմանը:

20. Ամեն օր գերչակի յուղ օգտագործելով՝ կարելի է ազատվել եղունգների սնկային հիվանդությունից: Պարզապես հարկավոր է քսել այն ախտահարված հատվածներին:

21.  Այս յուղը վերականգնում է օրգանիզմը ալկոհոլիզմի դեմ բուժման գործընթացքում:

22.  Գերչակի յուղն` ախտահարված հատվածին քսելով, կարելի է բուժել մելանոման:

23.  Այն բարելավում է առողջությունը քաղցկեղի վերջին՝ չորրորդ փուլում:

24.  Որովայնին դրված կոմպրեսները կօգնեն ազատվել հիպերակտիվությունից:

25.  Գերչակի յուղը բարելավում է թարթիչների աճը՝ դարձնելով դրանք ավելի խիտ ու փայլուն:

Հարկ է նշել, որ լուրջ խնդիրների ու ուժեղ ցավերի դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագետի օգնությանը, քանի որ ինքնաբուժումը կարող է վտանգավոր հետանքներ ունենալ:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. missbagira.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ